Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Արմավիրի և Արարատի մարզերում նոր արագաչափեր կգործարկվեն

04.07.2017, 20:19
Նոր արագաչափեր կսկսեն գործել Արմավիրի և Արարատի մարզերում։
Արմավիրի և Արարատի մարզերում   նոր արագաչափեր կգործարկվեն

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նոր արագաչափեր կսկսեն գործել Արմավիրի և Արարատի մարզերում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Ճանապարհային ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2017 թվականի հուլիսի 10-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

- Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի վարչական տարածք («Արաքս» թռչնաֆաբրիկայի հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

 - Արմավիր քաղաքի վարչական տարածք (Երևան քաղաքից դեպի Արմավիր քաղաք մուտքի ճանապարհահատված)՝ 2 արագաչափ, յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

- Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի վարչական տարածք (Ա.Բարությանի անվան միջնակարգ դպրոցի հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է:

- Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:  

«Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–