Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Արմեն Մուրադյանը կարող է դառնալ ԵՊԲՀ-ի ռեկտոր

04.11.2016, 14:02
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը կարող է դառնալ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր:
Արմեն Մուրադյանը կարող է դառնալ ԵՊԲՀ-ի ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը կարող է դառնալ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը` հղում անելով Առողջապահության նախարարությունից իր աղբյուրին:

«Այսօր նրա թեկնածությունը պաշտոնապես կառաջադրվի այդ պաշտոնում», - հայտնեց աղբյուրը:

Նախօրեին մամուլը հայտնել էր, որ գործող ռեկտոր Միքայել Նարիմանյանը հրաժարական է տվել: -0-