«Չեխական ավիաուղիները» սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Պրահա-Երևան-Պրահա երթուղով
23.03.2018,
17:49
«Չեխական ավիաուղիները» սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Պրահա- Երևան- Պրահա երթուղով:
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Czech Airlines («Չեխական ավիաուղիներ») ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Պրահա-Երևան-Պրահա երթուղով կանոնավոր չվերթեր իրականացնելու համար:
Չվերթների մեկնարկը կտրվի սույն թվականի հունիսի 8-ին: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին: