Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Դվին» հյուրանոցը կդառնա «Hayastan Hotel». բացումը նախատեսվում է 2018 թ.–ի վերջում

31.05.2018, 14:46
Երևանի խորհրդանիշերից մեկը` «Դվին» հյուրանոցային համալիրը, վերակառուցման ու ռեբրենդինգի գործընթաց կանցնի։
«Դվին» հյուրանոցը կդառնա «Hayastan Hotel». բացումը նախատեսվում է 2018 թ.–ի վերջում

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի խորհրդանիշերից մեկը` «Դվին» հյուրանոցային համալիրը, վերակառուցման ու ռեբրենդինգի գործընթաց կանցնի, հաղորդվում է հյուրանոցի կայքում:

«Նախատեսվում է հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ և վերաանվանում` «Hayastan Hotel»-ի: Բացումը նախատեսվում է 2018 թ.-ի վերջում», - նշվում է հաղորդագրության մեջ։

«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումը իրականացվում է հինգ աստղանի «Լյուքս» դասի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Հյուրանոցային համալիրը կներառի առաջին կարգի ռեստորաններ, ակումբներ, այդ թվում` մանկական ակումբ, խանութներ, բիզնես կենտրոն և կոնֆեռանս կենտրոն, սպա, լողավազան, և ֆիտնես կենտրոն, հանդիսությունների սրահ:

2017 թ.-ի վերջում ՀՀկառավարությունը հայտնում էր, որ երևանյան «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 42 մլրդ դրամ (87,2 մլն դոլար), նախատեսվում է ստեղծել առնվազն 400 նոր աշխատատեղ:

«Դվին» հյուրանոցային համալիրը կառուցվել է 1979թ. կարմիր տուֆից ճարտարապետներ Ֆ. Ս. Հակոբյանի, Ա.Ս. Ալեքսանյանի և Է. Ա. Սաֆարյանի նախագծով։ Երկար ժամանակ հյուրանոցն իրավամբ համարվում էր Երևանի լավագույն ճարտարապետական շինությունների հիանալի օրինակ։–0–