Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Երևանի մետրոպոլիտենում փրկարարական ուժերի վարժանք է նախատեսված

22.06.2017, 15:44
Երևանի մետրոպոլիտենում այսօր երեկոյան վարժանքի փորձ է իրականացվելու:
Երևանի մետրոպոլիտենում փրկարարական ուժերի վարժանք է նախատեսված

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/.Երևանի մետրոպոլիտենում այսօր երեկոյան վարժանքի փորձ է իրականացվելու:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հունիսի 22-ին ժամը 22:00-ին «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի «Հանրապետության հրապարակ» կայարանում կկայանա «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում» թեմայով վարժանքի փորձը:

Բուն ուսումնավարժության անցկացումը նախատեսվում է հունիսի 30-ին ժամը 22:00-ին:
«Ուսումնավարժության ընթացքում մետրոպոլիտենի շուրջ լինելու է ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի որոշակի կուտակում, ուստի հորդորում ենք մեր համաքաղաքացիներին խուճապի չմատնվել», – նշում է գերատեսչությունը։

Վարժանքի ուսումնական նպատակներն են կատարելագործել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխգործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունն ստեղծված իրավիճակում, ինչպես նաև կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:-0-