Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ արգելվելու է երթևեկը Երևանի գրեթե ողջ փոքր կենտրոնում
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 6-ին ժամը 20:30-ից մինչև ժամը 22:30-ը (2 ժամով) արգելվելու է երթևեկությունը Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, հաղորդում է Ճանապարհային ոստիկանությունը։
Փակ կլինեն նաև Ազատության պողատա Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան-Կորյունի փողոցների խաչմերուկը, Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջը, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին, Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ, Ամիրյան փողոցը, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողատա-Խանջյան փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ, Հանրապետության փողոցը՝ Բուզանդի փողոցի խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ:–0–