Գարիկ Ղուկասյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետի պաշտոնում
04.10.2018,
20:30
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանին նշանակել է Երևանի ոստիկանապետ։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանին նշանակել է Երևանի ոստիկանապետ։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Ղուկասյանն ավելի վաղ զբաղեցրել է Երևանի ոստիկանության օպերատիվ հարցերով պետի տեղակալի պաշտոնը։
Երևանի նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանը պաշտոնից ազատվել է օգոստոսի 23–ին։–0–