Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարանի կառուցումը օրինական է. ծառայության ղեկավար

13.12.2013, 16:42
«Գառնու տաճար» պատմամշակութային արգելոց–թանգարանի տարածքում 2014 թ.–ի գարնանը բացօթյա սրճարանի բացումը օրինական է, հայտարարեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:
Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարանի կառուցումը օրինական է. ծառայության ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Գառնու տաճար» պատմամշակութային արգելոց–թանգարանի տարածքում 2014 թ.–ի գարնանը բացօթյա սրճարանի բացումը օրինական է, հայտարարեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:

2014 թ.–ի գարնանը սրճարանի բացման ծրագիրը հասարակությունում լայն արձագանք ստացավ։

«Օրենքը թույլ է տալիս արգելոցի տարածքն օգտագործել տնտեսական նպատակներով։ Կա Կոտայքի մարզպետարանի թույլտվությունը։ Մի շարք փորձագետներ, այդ թվում նաև հնագետներ հաստատել են, որ այն տարածքը, որտեղ կբացվի սրճարանը, չի վնասի տաճարի պատմամշակութային ամբողջականությանը», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պողոսյանը։

«Սրճարանում վաճառվելու են բուտերբրոդներ, զովացուցիչ ըմպելիքներ, թեյ, սուրճ։ Ապրանքների մի մասը գնվելու է տեղի բնակիչներից։ Նման օբյեկտի կարիք միշտ եղել է», – ասաց Պողոսյանը։

Գառնու տաճարը կառուցվել է մեր թվարկության 1 դարում։ Հայաստանում պահպանված միակ տաճարն է, որը կառուցված է հելլենիստական ոճով։
.
1679 թ.–ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով տաճարը գրեթե ամբողջությամբ ավերվել էր, այն վերականգնել են 1966–1976 թթ.–ին։ Տաճարի մոտակայքում պահպանվել են հնագույն ամրոցի և թագավորական դղյակի մնացորդներ, ինչպես նաև III դարում կառուցված բաղնիքի շենքը։ Շենքը ներառում էր տարբեր նշանակության ավելի քան 5 տարածքներ։  Հատակը նախշազարդված է հելլենիստական խճանկարներով։

Հայաստանն առաջին երկիրն է, որը 301 թ.–ին ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։–0–