ՀՀ ԱԳՆ–ն վճռականորեն դատապարտել է Ստոկհոլմի ողբերգական իրադարձությունները
07.04.2017,
21:04
ՀՀ ԱԳՆ–ն վճռականորեն դատապարտել է Ստոկհոլմի ողբերգական իրադարձությունները, որտեղ ուրբաթ բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ–ն վճռականորեն դատապարտել է Ստոկհոլմի ողբերգական իրադարձությունները, որտեղ ուրբաթ բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, Twitter–ում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Մենք ցավակցություն ենք հայտնում Շվեդիայի բարեկամ ժողովրդին։ Միասնական ենք ահաբեկչության դեմ պայքարում` նրա բոլոր դրսևորումներում», – ընդգծել է Բալայանը։
Ուրբաթ բեռնատարը մխրճվել է անցորդների ամբոխի մեջ քաղաքի գլխավոր փողոցներից մեկում գտնվող Ahlens Mall առևտրի կենտրոնի մոտ։
Մի քանի մարդ վիրավորվել է, երկու մարդ` մահացել։
Ոստիկանությունը միջադեպը ահաբեկչություն է որակել։ Շվեդական ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու։ Ենթադրվում է, որ նա եղել է այդ բեռնատարի ղեկին։–0–