Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կմասնակցեն Ռուսաստանում կայանալիք «Միջազգային բանակային խաղերին»

27.07.2017, 12:59
Ռուսաստանի Դաշնությունում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կմասնակցեն Ռուսաստանում կայանալիք «Միջազգային բանակային խաղերին»

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./ԱՌԿԱ/. 2017թ. հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Ռուսաստանի Դաշնությունում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:

ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրության համաձայն, այդ շրջանակում Մոսկվայում, Նովոսիբիրսկում և Տյումենում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Անվտանգ երթուղի» մրցումներին կմասնակցեն ՀՀ ԶՈՒ տանկային, հետախուզական և ինժեներական ստորաբաժանումները, իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք «Դիպուկահարների սահմանագիծ» մրցույթին՝ 11 դիպուկահար:

Եվս 5 զինծառայող ՀՀ զինված ուժերը կներկայացնեն Բելառուսում անցկացվող «Ընկերակցության զինվոր» մրցույթին:-0-