Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ կառավարությունը անհատույց առանձնատուն կտրամադրի նախագահին

29.03.2018, 15:06
Հինգշաբթի նիստում կառավարությունը որոշում է ընդունել`առանձնատուն նվիրել Սերժ Սարգսյանին:
ՀՀ կառավարությունը անհատույց առանձնատուն կտրամադրի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի նիստում կառավարությունը որոշում է ընդունել`առանձնատուն նվիրել Սերժ Սարգսյանին:

ՀՀ կառավարությունը նախագահի լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված երաշխիքների տրամադրման մասին որոշում ընդունեց:

«Հիմք ընդունելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան», - նշվում որոշման նախագծում մասնավորապես:

Որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվում է ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը Սերժ Սարգսյանին նախագահի լիազորությունների ավարտից հետո՝ իր դիմումի հիման վրա։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից։-0-