Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ–ն չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը

04.12.2017, 12:50
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
ՀՀ–ն չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։

ՌԲԿ–ի հաղորդմամբ, «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Մոսկվայում գրանցված անբարենպաստ եղանակի պատճառով չեղարկել է «Շերեմետևո» օդանավակայանից մեկնող և ժամանող 60 չվերթ։

Ավիաընկերության հաղորդագրության համաձայն, չեղարկել են դեպի Արխանգելսկ, Բեռլին, Վարշավա, Վենետիկ, Երևան, Կրասնոդար, Միլան, Միներալնիե Վոդի, Մինսկ, Մյունխեն, Նիժնի Նովգորոդ, Օրենբուրգ, Օսլո, Պերմ, Պրահա, Ռիգա, Հռոմ, Դոնի Ռոստով, Սոչի, Ստավրոպոլ, Տալին, Թել Ավիվ, Ֆրանկֆուրտ, Չելյաբինսկ և Հելսինկի նախատեսված չվերթերը, որոնց ուղևորները Մոսկվայից կմեկնեն այլ ինքնաթիռներով։ Բացի այդ, ուշանում է ևս 35 չվերթ, որոնցից վեցը կիրականացվեն այլ համարներով։ Ուշացման միջին տևողությունը մոտ 4 ժամ է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ–ը նախազգուշացրել է դեկտեմբերի 4–ին եղանակի վատացման մասին։ Օդերևութաբանները կանխատեսում են թաց ձյուն ողջ օրվա ընթացքում, քամին կլինի 15 մ/վ, կանխատեսվում է նաև մերկասառույց։

Ավիացիոն ոլորտի աղբյուրները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին, որ մոտ ժամերին Մոսկվայից Երևան հետաձգված չվերթեր չկան, իսկ արձանագրված ուշացումները պլանային են։

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից հաղորդեցին, որ ուշացումով Երևան է ժամանում Utair–ի չվերթը։

Միաժամանակ, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի առցանց չվացուցակում երևում է, որ չեղարկվել է Երևան նախատեսված երկու չվերթ, որոնք,  ըստ չվացուցակի, պետք է Մոսկվայից մեկնեին դեկտեմբերի 4–ին ժամը 20։40–ին («Աէրոֆլոտ» և «Air France»):-0-