Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

ՀՀ նախագահը ներկայացրել է Վերահսկիչ պալատի ղեկավարի պաշտոնի նոր թեկնածուին

27.02.2017, 13:57
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Վերահսկիչ պալատի ղեկավարի պաշտոնի  նոր թեկնածուին։
ՀՀ նախագահը ներկայացրել է Վերահսկիչ պալատի ղեկավարի պաշտոնի  նոր թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Վերահսկիչ պալատի ղեկավարի պաշտոնի  նոր թեկնածուին, երկուշաբթի ԱԺ նիստի ընթացքում ասաց ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։ 

Նա հիշեցրեց, որ ՀՀ ՎՊ նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը հրաժարական է տվել փետրվարի 9–ին։ 

«Հրաժարականի դիմումի ներկայացումից հետո ՎՊ ղեկավարին տրամադրվել է 15–օրյա ժամկետ իր դիմումը հետ կանչելու համար, ինչը տեղի չի ունեցել։ Հետևաբար, խորհրդարանն ընդունում է նրա հրաժարականը։ Ուզում եմ նշել, որ նախագահն արդեն ներկայացրել է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնի նոր թեկնածուին` Լևոն Յոլյանին», – նշեց Սահակյանը։ 

Յոլյանը 2016 թ.–ի փետրվարին նշանակվել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, դրանից առաջ զբաղեցրել է ՀՀ ՎՊ փոխնախագահի պաշտոնը։

Իշխան Զաքարյանը 2007 թ.–ից զբաղեցրել է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը։ 

Այս տարվա հունվարին նա գլխավորեց «Ծառուկյան դաշինքի» շտաբը ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ –0–