Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

ՀՀ քաղաքացիներն այլևս չեն տուգանվի անվավեր անձնագրով կամ առանց անձնագրի բնակվելու դեպքում

03.10.2017, 20:11
Անձը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության, եթե կորցրել է անձնագիրը և ցանկանում է ստանալ նորը։
ՀՀ քաղաքացիներն այլևս չեն տուգանվի անվավեր անձնագրով կամ առանց անձնագրի բնակվելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ քաղաքացիներն այլևս չեն տուգանվի անվավեր անձնագրով կամ առանց անձնագրի բնակվելու դեպքում, հաղորդել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։  

«Եթե լրացել է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը, այն փոխանակելու դեպքում քաղաքացին չի կարող ենթարկվել պատասխանատվության: Նախկինում անվավեր անձնագրով կամ առանց անձնագրի բնակվելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված էր վարչական պատասխանատվություն», – գրել է Բիչախչյանը Facebook–յան իր էջում։

Նա նաև նշել է, որ նույնկերպ անձը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության, եթե կորցրել է անձնագիրը և ցանկանում է ստանալ նորը։–0–