ՀՀ քաղաքացիներն այսուհետ չեն կարող ՌԴ–ում աշխատել ազգային վարորդական իրավունքներով
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/.Պրոֆեսիոնալ ուղևորափոխադրումներով զբաղվող օտարերկրյա քաղաքացիների համար ռուսական վարորդական իրավունք ստանալու պարտադիր պահանջը չի տարածվի Ղրղըզստանի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների վրա։
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, համապատասխան փոփոխություններն ընդունվել են Պետդումայի կողմից ուրբաթ երրորդ` վերջնական ընթերցմամբ: Փոփոխությունները վերաբերում են Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է։
Հուլիսի սկզբին Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել էր, որ ղրղըզական վարորդական վկայականի ճանաչումը Ռուսաստանի տարածքում չի հանգեցնի վթարների թվի աճի։
«Ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար, քանի որ մենք մանրամասն ուսումնասիրել ենք Ղրղըզստանում վարորդների պատրաստման համակարգը և պատկերացնում ենք նրանց մասնագիտական, ինչպես նաև ռուսաց լեզվի իմացության մակարդակը», - ասել է նա:
Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել երկրի տարածքում ուղևորափոխադրումների ոլորտում աշխատող անձանց կողմից օտարերկրյա վարորդական իրավունքների օգտագործման արգելքը։
Նշվում է, որ այս դրույթը հիմնականում պայմանավորված է օտարերկրացի վարորդների կողմից ռուսաց լեզվի անբավարար իմացությամբ։
Այսպիսով, տվյալ փոփոխությունները չեն տարածվում Հայաստանի վրա, քանի որ ռուսերենը Հայաստանի պետական լեզուն չէ։-0-