Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՀ–ում դիտվում է գրիպի և ՍՇՎ–ի ակտիվացում, հիմնականում շրջանառվում է H1N1 ենթատեսակը. ԱՆ

27.12.2018, 11:34
ԱՆ–ն զգուշացումն է. ՀՀ–ում դիտվում է գրիպի և ՍՇՎ–ի ակտիվացում, հիմնականում շրջանառվում է H1N1 ենթատեսակը։
ՀՀ–ում դիտվում է գրիպի և ՍՇՎ–ի ակտիվացում, հիմնականում շրջանառվում է H1N1 ենթատեսակը. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունում ներկայումս դիտվում է գրիպի և սուր շնչառական վարակների բարձրացում:

Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների այսօր հանրապետությունում հիմնականում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:

Վերջինս արձանագրվում է նաև գրիպի առումով ռիսկի խմբերի շրջանում (երեխաներ, հղիներ, խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք և այլն): Հոսպիտալացված հիվանդների համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հոսպիտալացման հիմնական պատճառը բժշկական օգնության ուշ դիմելիությունն է:

Գրիպը, լինելով վարակիչ հիվանդություն, կարող է ընթանալ ինչպես թեթև, այնպես էլ ծանր կլինիկական ընթացքով: Հետևաբար անգամ թեթև հարբուխի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության, քանի որ բժշկական օգնության ուշ դիմելու կամ չդիմելու դեպքում, մասնավորապես՝ ռիսկի խմբերի շրջանում կարող են առաջանալ բազմաթիվ բարդություններ՝ թոքաբորբեր, բրոնխիտներ, կարող է դիտվել նաև հիմնական հիվանդության սրացում: Կարևորելով նշվածը՝ այսօր Առողջապահության նախարարությունը գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ է իրականացնում ռիսկի խմբերի շրջանում՝ 6 ամսականից մինչ 5 տարեկան երեխաներ, հղիներ, մանկատների սաներ, ծերանոցի բնակիչներ, 65 տ. և բարձր տարիքի ու խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք, առաջնային բժշկական օղակի բուժանձնակազմ:

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է` եթե պատկանում եք ռիսկի խմբին, ապա անհրաժեշտ է անհապաղ պատվաստվել գրիպի դեմ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–