Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ-ում, հնարավոր է, տուգանք սահմանվի ՃՏՊ-ի պատճառով երթևեկությունը արգելափակելու համար

10.10.2019, 14:39
Հայաստանում կարող է տուգանք սահմանվի ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով երթևեկությունն արգելափակելու համար:
ՀՀ-ում, հնարավոր է, տուգանք սահմանվի ՃՏՊ-ի պատճառով երթևեկությունը արգելափակելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կարող է տուգանք սահմանվի ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով երթևեկությունն արգելափակելու համար: Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը:

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Կենտրոնական բանկի կողմից մշակված նախագծին, որը թույլ է տալիս օգտագործել ժամանակակից թվային տեխնոլոգիաները ԱՊՊԱ-ի գրանցման ընթացքում համաձայնեցված ընթացակարգերի հիման վրա:

Ինչպես նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քննարկումների համատեքստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և ոստիկանությանը հանձնարարվել է քննարկել և լուծել խցանումների հարցը:

«Հաճախ ավտովթարի ժամանակ մեքենաները արգելափակում են երթևեկությունը 50-60 հազար դրամի վնասի պատճատով` ստեղծելով մեծ խցանումներ», - ասաց Ավինյանը:

Ըստ նրա, հանձնարարվել է 2 ամսվա ընթացքում մշակել համապատասխան նախագիծ, որը թույլ կտա լուծել այս խնդիրները այնպես, ինչպես դա անում են ամբողջ քաղաքակիրթ աշխարհում:

Այս համատեքստում Պապիկյանը նշեց, որ այօր Հայաստանում գործում է ԱՊՊԱ-ի դեպքերի գրանցման կարգ, ըստ որի, եթե վարորդները համաձայն են վնասի չափի վերաբերյալ, ապա արձանագրում և ձևավորում փաստաթղթեր ապահովագրական ընկերությունների հետ:

Նա նշեց, որ ամբողջ աշխարհում գործում է մի պրակտիկա, որ եթե ՃՏՊ-ի մասնակիցները որոշակի ժամանակահատվածում չեն հեռացնում մեքենա ճանապարհից, ապա նրանք տուգանվում են: 

«Նրանք պետք է լուսանկարահանեն տեղի ունեցածը, համաձայնեցնել և հեռացնել մեքենան երթևեկելի մասից, որպեսզի չխանգարել երթևեկությանը: Մենք դիտարկում ենք Հայաստանում նմանատիպ կանոնակարգ ներդնելու հնարավորությունը, սակայն որոշ ասպեկտները դեռ անհրաժեշտ է քննարկել», - ասաց Պապիկյանը:-0-