Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում նախատեսում են արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը

11.01.2018, 14:36
Սահմանափակումը չի տարածվելու մինչև ապրիլի 1-ը ներմուծված և հաշվառված ավտոմեքենաների վրա:
Հայաստանում նախատեսում են արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Գործադիրը հինգշաբթի ընդունել է օրինագիծ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ու իրականացումը արգելելու մասին:

Ինչպես օրինագիծը ներկայացնելիս նշեց տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ըստ Հայաստանի օրենսդրության, երկրում հաստատված է աջակողմյան երթևեկություն:

Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն:

Նախարարը նշեց, որ նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև ապրիլի 1-ը ներմուծված և հաշվառված ավտոմեքենաների վրա:

Մարտիրոսյանը նշեց, որ ըստ ոստիկանության և ապահովագրական ընկերությունների տվյալների, աջակողմյան մեքենաների մասնակցությամբ վթարների քանակն 28 տոկոսով ավելի է, քան ձախակողմյանը, իսկ վիրավորների քանակը 39 տոկոսով ավել է:

«Հայաստանում կա ավելի քան 36 հազար աջակողմյան մեքենաներ: Այդ մեքենաների միայն 13,1 հազարը ներմուծվել է Հայաստան 2017 թվականին: Ըստ այդմ, Հայաստանում ամեն տարի ավելանում է աջակողմյան մեքենաների ներմուծումը: Եթե դա շարունակվեր հետագա տարիներին, ապա մենք ստիպված կլինեինք փոխել երթևեկությունն աջակողմանիի, ինչը շատ ավելի դժվար է», - ավելացրեց Մարտիրոսյանը:-0-