Рейтинг@Mail.ru
USD
371.4
EUR
434.35
RUB
4.9428
GEL
138.06
2026 թ. ապրիլի 28, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում և տեղումներ

22.03.2019, 10:41
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը:
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում և տեղումներ

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը:

Մարտի 22-23-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով: 

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում մարտի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 24-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:-0-