Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

«ՀայՓոստը» և «RIA Money Transfer»-ը հանձնել են հոկտեմբերի դրամական պարգևները

08.11.2016, 17:20
«ՀայՓոստի» և «RIA Money Transfer»-ի համատեղ արշավի շրջանակում, նախօրեին հանձնվել են պատվոգրեր և դրամական պարգևներ հոկտեմբերի համար:
«ՀայՓոստը» և «RIA Money Transfer»-ը հանձնել են հոկտեմբերի դրամական պարգևները

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստի» և աշխարհում մեծությամբ երրորդ դրամական փոխանցումների համակարգի՝ «RIA Money Transfer»-ի համատեղ արշավի շրջանակում, նախօրեին հանձնվել են պատվոգրեր և դրամական պարգևներ հոկտեմբերի համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Պատահականության սկզբունքով ընտրված մեկ հաճախորդ և հոկտեմբեր ամսվա ընթացքում «RIA» համակարգով ամենաշատ գործարքներ իրականացրած «ՀայՓոստի» աշխատակիցը ստացան դրամական պարգևներ և պատվոգրեր:

 Армпочта (Haypost) RIA Money Transfer.jpg

Ընկերության մամուլի ծառայությունից հիշեցրել են, որ արշավն իրականացվելու է մինչև տարեվերջ: «RIA» համակարգից օգտված Հայփոստի ցանկացած հաճախորդ հնարավորություն ունի մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելու է 100 ԱՄՆ դոլար:

Армпочта (Haypost) RIA Money Transfer 1.jpg

Արշավի շրջանակում ՌԴ, Ղազախստան, Մոլդովա և Վրաստան դրամական փոխանցումներն իրականացվում են իջեցված՝ 1% միջնորդավճարով: «Ria Money Transfer» համակարգը հաճախորդներին թույլ է տալիս արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: «ՀայՓոստի» հաճախորդները կարող են նաև գումարներ ուղարկել «RIA»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 150 երկիր, ավելի քան 310 000 սպասարկման կետ:

Հայփոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Այժմ ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարությունն է: -0-