Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի դպրոցականները կմասնակցեն ՈՒԴՀ–ի նոր ժամանակակից հանրակացարանի թեստավորմանը

19.12.2013, 11:23
Հայաստանի դպրոցականները ձմեռային արձակուրդների ընթացքում երկու օր կլինեն Ուրալում և կմասնակցեն Ուրալի դաշնային համալսարանի նոր տասը հարկանի հանրակացարանի թեստավորմանը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՈՒԴՀ մամուլի ծառայությունից։
Հայաստանի դպրոցականները կմասնակցեն ՈՒԴՀ–ի նոր ժամանակակից հանրակացարանի թեստավորմանը
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի դպրոցականները ձմեռային արձակուրդների ընթացքում երկու օր կլինեն Ուրալում և կմասնակցեն Ուրալի դաշնային համալսարանի նոր տասը հարկանի հանրակացարանի թեստավորմանը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՈՒԴՀ մամուլի ծառայությունից։

Սա նոր տեսակի հանրակացարան է, որտեղ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները աշակերտների կյանքը հարմարավետ դարձնելու համար։ Ուսանողներին հավասար, դպրոցականները կմասնակցեն մարզադահլիճում անցկացվող պարապմունքներին, կայցելեն ուսանողական սրճարան, կօգտվեն լվացքատնից, ժամանակակից խոհանոցային սարքավորումների օգնությամբ ճաշ կպատրաստեն և կգիշերեն ուսանողական սենյակում։

«Այդ հանրակացարանը նման չէ 90–ականներին կամ խորհրդային ժամանակաշրջանում կառուցված հանրակացարաններին։ Մեզ հետաքրքիր է, թե տարբեր նորարարություններին ինչպես կարձագանքեն ոչ միայն ուսանողները, այլ նաև ապագա դիմորդները»,– պատմում են ՈՒԴՀ–ից։

Ժամանակակից տասը հարկանի շենքում կարող է տեղավորվել 1000 ուսանող։  Շենքի բնակելի սենյակները նախատեսված են երկու–երեք հոգու համար, յուրաքանչյուր հարկում գտնվում է չորս խոհանոց, լվացքատուն, երկու ուսուցման և երկու հանգստի սենյակ։ Հանրակացարանը զինված է հարմար կահույքով, անվճար համացանցով։ Հանրակացարանի տարածքը կազմում է ավելի քան 19 հազար քմ, շինարարության ծախսը կազմել է 523 մլն ռուբլի։

«Օրերս հանրակացարան է այցելել ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը, այժմ սպասում ենք Հայաստանի դպրոցականներին, ովքեր կթեստավորեն ոչ միայն հանրակացարանը, այլ նաև կլսեն հայտնի դասախոսների դասախոսություններ, կայցելեն գիտական լաբորատորիաներ և մարզասրահներ, կսնվեն ուսանողական ճաշարանում»,– նշում են կազմակերպիչները։

Ձմեռային արձակուրդների մի քանի օրը հայ դպրոցականները կանցկացնեն Ուրալում, նրանք Հայաստանից Եկատերինբուրգ կմեկնեն «Ուրալի դաշնային համալսարանի թեստ–դրայվ» (www.testdrive.urfu.ru) նախագծին մասնակցելու համար։ Այս ուղևորության համար դպրոցականները պայքարել են շուրջ երկու ամիս` ստեղծելով բարձրագույն կրթության վերաբերյալ նախագծեր, որոնք գնահատել են համացանցից օգտվողները։ –0