Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի 3 մարզում քամու ուժգնացումը երեկոյան կարող է կրկնվել

16.10.2017, 16:37
ՀՀ ԱԻՆ–ը կրկին նախազգուշացնում է քամու սպասվող ուժգնացման մասին։
Հայաստանի 3 մարզում քամու ուժգնացումը երեկոյան կարող է կրկնվել

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ–ը կրկին նախազգուշացնում է քամու սպասվող ուժգնացման մասին։

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացրել էր հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն)։

«Հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորում ենք բնակչությանը մնալ շինությունների ներսում», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը չի բացառում նույն մարզերում քամու ուժգնացման կրկնություն երեկոյան ժամերին։

«Ուստի հորդորում ենք պահպանել վերը նշված նախազգուշացումը», – հայտնում են գերատեսչությունից։–0–