Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի անձնագրային ծառայությունները երկարացրել են աշխատանքային օրը հանգստյան սեզոնի կապակցությամբ

11.07.2016, 20:32
Ամառային հանգստյան սեզոնով պայմանավորված` աննախադեպ աճել է անձնագրային ծառայություններ դիմող քաղաքացիների թիվը:

Հայաստանի անձնագրային ծառայությունները երկարացրել են աշխատանքային օրը հանգստյան սեզոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ամառային հանգստյան սեզոնով պայմանավորված` աննախադեպ աճել է անձնագրային ծառայություններ դիմող քաղաքացիների թիվը։

«Հերթերից խուսափելու, ինչպես և մատուցվող ծառայությունների որակը պահպանելու նպատակով 2016 թվականի հուլիսի 11-ից (երկուշաբթի) մինչև հուլիսի 15-ը (ուրբաթ) ՀՀ ոստիկանության բոլոր անձնագրային ծառայություններն աշխատելու են մինչև ժամը 19-ը՝ 18-ի փոխարեն», –նշվում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, անձնագրային ստորաբաժանումները քաղաքացիներին ծառայություններ են մատուցելու նաև հուլիսի 16-ին`շաբաթ, ոչ աշխատանքային օրը, ժամը 9-13-ը:–0–