Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի երկու օդանավակայաններով ուղևորահոսքը 10 ամսում ավելացել է 24%–ով. ՔԱԳՎ

06.11.2017, 14:24
Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 2.154.092 մարդ։
Հայաստանի երկու օդանավակայաններով ուղևորահոսքը 10 ամսում ավելացել է 24%–ով. ՔԱԳՎ

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 2.154.092 մարդ, որը 22.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը, հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 231.909 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.5 տոկոսով:

2017 թվականի հոկտեմբեր ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 220 726 մարդ՝ 7.4 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա ցուցանիշը:

Գերատեսչության հաղորդմամբ, 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 18.8 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 18 910 տոննա ապրանք, որը 42.2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2017 թվականի հոկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 183 մարդ: 2016 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 624 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 77 072 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 7689 մարդ:

««Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 19.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք - վայրէջքները», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–