Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի և Ռումինիայի միջև ուղիղ չվերթերի թիվը կարող է աճել. դեսպան

23.07.2019, 16:42
Հայաստանի և Ռումինիայի միջև ուղիղ չվերթերի թիվը կարող է ավելանալ:
Հայաստանի և Ռումինիայի միջև ուղիղ չվերթերի  թիվը կարող է աճել. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռումինիայի միջև ուղիղ չվերթերի թիվը կարող է ավելանալ: Այդ մասին երեքշաբթի հայտարարեց Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:

«Ապրիլի 3-ից սկսվել են իրականացվել ուղիղ չվերթերը: Այժմ շաբաթական իրականացվում է 3 չվերթ, և հույս ունեմ, որ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը կարող է ավելանալ մինչև 4-5», - ասաց դեսպանը «Հայաստանը և Ռումինիան. հասարակությունը, համագործակցությունը և հեռանկարները» թեմայով կլոր սեղանին:

Մինասյանը նշեց, որ Հայաստանը և Ռումինիան շատ նման են, և հիմա սկսվում է նախագծերի իրականացումը, որոնք կապում են երկու երկրները ոչ միայն մշակույթի ոլորտում, այլ նաև կամուրջներ են հաստատում երկրների հասարակությունների և հետազոտական շրջանակների միջև:

«Եվ Հայաստանը, և Ռումինիան հետկոմունիստական երկրներ են, որոնք անցել են յուրօրինակ, բարդ, սակայն տրանսֆորմացիայի հաջող գործընթաց: Մենք պետք է գիտակցենք այդ փորձը և փոխանակվենք դրանով», - ասաց նա:

Մինասյանը նշեց, որ Ռումինիայի հայկական համայնքն արտոնյալ ազգային և կրոնական փոքրամասնություն է:-0-