Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի հավկիթի շուկայում մտահոգիչ իրավիճակ է

22.11.2017, 11:30
Տևական ժամա¬նակ է, որ Հայաստանում կրկին վաճառվում են դրսից ներկրված հավկիթներ:
Հայաստանի հավկիթի շուկայում մտահոգիչ իրավիճակ է

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Տևական ժամա­նակ է, որ Հայաստանում կրկին վաճառվում են դրսից ներկրված հավկիթներ, որոնց վրա առկա կնիքները դրա վառ ապացույցն է, գրում է «Ժամանակը»։

Թերթի տեղեկություններով՝ հավկիթները ներկրում է «Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկան:

«Ուշագրավ է, որ ներկր­ված հավկիթները վաճառվում են երկու անգամ թանկ գնով», – գրում է թերթը։

Պարբերականը հիշեցնում է, որ «Բաղրամյանի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Արմեն Խա­չատրյանը, երբ ձու էր ներկրում, այն վաճառվում էր 30-40 դրա­մով, իսկ հիմա 60-70 դրամով է վաճառվում:

«Մինչդեռ տրամա­բանությունը հուշում է, որ ներկրվածը պետք է որ ավելի մատչելի լիներ: Ամեն դեպքում, ներկայումս ՍԱՊԾ-ն ոչ մի աղ­մուկ չի բարձրացրել, քանի որ շուկայում ձվի դեֆիցիտ է, և այդպիսով փորձ է արվում դեֆի­ցիտը վերացնել»,-գրում է թերթը:–0–