Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հայաստանի կառավարությունը քաղաքացիներին երկար հանգստյան օրեր է նվիրում

17.03.2016, 13:53
Հայաստանի քաղաքացիներին երկար հանգստյան օրեր են սպասվում։
Հայաստանի կառավարությունը քաղաքացիներին երկար հանգստյան օրեր է նվիրում

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քաղաքացիներին երկար հանգստյան օրեր են սպասվում։

Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ որոշվեց մարտի 27–ին նշվող Ս. Հարության տոնին հաջորդող երկուշաբթին` մարտի 28–ը, հայտարարել ոչ աշխատանքային և այն տեղափոխել ապրիլի 2–ին։

Ինչպես տեղեկացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը, արդեն պատրաստ են Հայաստանի տոնացույցում նախատեսված փոփոխությունները, որոնք կքննարկվեն համապատասխան գերատեսչությունների հետ։

«Կվերանայվեն որոշ տոնական օրեր` Հայաստանի քաղաքացիներին տարվա ընթացքում երկու երկար weekend–ներ տրամադրելու համար, այսինքն` չորս ոչ աշխատանքային օր անընդմեջ», – ասաց Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանում նշվում է հինգ տաղավար տոն, որոնց հետևում են Մեռելոց օրեր։ –0–