Հայաստանի մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ
06.11.2017,
11:30
Անձրևները վերադառնում են Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մարզերից շատերում և Երևանում նոյեմբերի 7–ին և 9–10–ը սպասվում են տեղումներ։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, նոյեմբերի 6–ին և 8–ին կանխատեսվում է չոր եղանակ։
Քամին կլինի արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։
Ջերմաստիճանը կբարձրանա 2–4 աստիճանով, իսկ նոյեմբերի 7–ի ցերեկը կնվազի 2–3 աստիճանով։–0–