Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին ձյուն է սպասվում

01.03.2017, 11:12
Հայաստանի տարածքում գարնան առաջին օրերին կանխատեսվում են ձյան տեսքով տեղումներ։
Հայաստանի տարածքում առաջիկա օրերին ձյուն է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տարածքում գարնան առաջին օրերին կանխատեսվում են ձյան տեսքով տեղումներ։

Այսպես, մարտի 1–2–ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 3–5–ը հանրապետության մարզերից շատերում և Երևանում սպասվում է թույլ ձյուն, Արարատյան դաշտավայրում` մառախուղ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը, բացի Արարատյան դաշտավայրի տարածքից, մարտի 3–ի գիշերը կբարձրանա 4–5 աստիճանով, իսկ ցերեկը կնվազի 2–3 աստիճանով։

Երևանում առաջիկա հինգ օրը գիշերը սպասվում է 6–8 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին` ...-1...+1։–0–