Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 16, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանի տարածք նոր ցիկլոն է ներթափանցում

14.11.2016, 15:23
Հանրապետության տարածք կներթափանցի նոր ցիկլոն:
Հայաստանի տարածք նոր ցիկլոն է ներթափանցում

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետության տարածք կներթափանցի նոր ցիկլոն:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, այդ մասին երկուշաբթի խորհրդակցության ժամանակ հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը։

Նա տեղեկացրեց, որ առաջիկա երկու օրը սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն նոյեմբերի 16-ից հանրապետության տարածք կներթափանցի նոր ցիկլոն, որի հետևանքով կդիտվեն ձյան և անձրևի տեսքով տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով:

Ընդ որում, նոյեմբերի 18-19-ը տեղումները կդադարեն, սակայն ջերմաստիճանը չի փոխվի: -0-