Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից

13.04.2017, 14:37
Երևանին հզոր ցիկլոն մոտենում։
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր Facebook–յան էջում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանին հզոր ցիկլոն մոտենում։

«Մոտեցող հզոր ցիկլոնի ամպամածության ծածկը արբանյակային լուսանկարի վրա», – մեկնաբանել է լուսանկարը Սուրենյանը։

Նրա խոսքով, այսօրվանից սկսած մինչև ապրիլի 16-ը Հայաստանը գտնվելու է Միջերկարական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում:

«Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Հատկապես առատ անձրևներ են կանխատեսվում վաղը առավոտյան: Չնայած տեղումնառատ եղանակին ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում, քանի որ մոտեցող ցիկլոնը իր հետ բերում է նաև հարավային տաք օդային հոսանքներ», – նշում է Սուրենյանը։–0–