Հայաստանում 11–րդ մահն է գրանցվել «խոզի գրիպից»
14.01.2016,
11:01
Հայաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 11–ի։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 11–ի, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանին։
«Նախօրեին «Էրեբունի» բժշկական կենտրոնում H1N1 վիրուսի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 57–ամյա Աստղիկ Մանվելյանը», –նշել է Հունանյանը։
Նրա խոսքով` կինը տեղափոխվել էր հիվանդանոց հունվարի 11–ին։ Նրա մոտ լաբորատոր հաստատվել էր H1N1 վիրուսի առկայությունը։
«Կինը շաքարային դիաբետ ուներ», – ավելացրել է Հունանյանը։
Վերջին տվյալներով` հանրապետությունում պաշտոնապես գրանցվել է գրիպի և ՍՇՎ–ի մոտ 800 դեպք։–0–