Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում ալյուրը թանկացել է. կարգավորիչը մեկնաբանում է

22.12.2018, 02:34
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերջին օրերին իրականացրած մոնիտորինգի արդյունքում գրանցել է ալյուրի գնի աճ։
Հայաստանում ալյուրը թանկացել է. կարգավորիչը մեկնաբանում է

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերջին օրերին իրականացրած մոնիտորինգի արդյունքում գրանցել է ալյուրի գնի աճ։ 

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը, մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ 1 կգ բարձրորակ ալյուրի մեծածախ գինը բարձրացել է` հասնելով 226 դրամի` 2018 թ.–ի նոյեմբերին գրանցված 217 դրամի համեմատ։ 

Նրա խոսքով, գներն ընդհանուր առմամբ աճել են 450 դրամով (մոտ 1 դոլարով) մեկ պարկ ալյուրի համար (50կգ)։ 

«Հաշվի առնելով ալյուրի և հացահատիկի սոցիալական նշանակությունը` ՏՄՊՊՀ–ն սկսել է ուսումնասիրություն գների փոփոխության պատճառը պարզելու համար», – նշեց Սահակյանը։ 

Ինչ վերաբերում է հացի շուկային, ապա, նրա խոսքով, կարգավորիչը հացի շուկայում ուսումնասիրություն չի անցկացրել, քանի որ այդ շուկայում չկան գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ։ ($1 – 484,53 դրամ) –0–