Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում «անհետ կորած» լեհ զբոսաշրջիկը գտնվել է

03.05.2019, 20:27
Հայաստանում «անհետ կորած» լեհ զբոսաշրջիկը գտնվել է:
Հայաստանում «անհետ կորած» լեհ զբոսաշրջիկը գտնվել է

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը Facebook-ի իր էջում հայտնել է, որ գտնվել է անհետ կորած լեհ զբոսաշրջիկ Դանիել Օվչարեկը:

Ավելի վաղ դեսպանատունը հայտնել էր, որ Դանիել Օվչարեկը Հայաստան է ժամանել Թբիլիսիից տաքսիով: Սույն թվականի ապրիլի 30-ին՝ կեսգիշերին, բնակություն է հաստատել Արամի փողոցում գտնվող Նոր Երևան հյուրանոցում: Հյուրանոցից դուրս է եկել մայիսի 1-ին՝ կեսօրից առաջ, և մինչ օրս նրա մասին որևէ տեղեկություն չկա

«Սրտանց շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ Դանիելի որոնումների գործում մեզ հատկացրած օգնության, ձեր անհանգստության և ակտիվ մասնակցության համար: Դա հնարավոր դարձավ ֆեյսբուկում հենց ձեր կողմից տարածած գրառումների շնորհիվ: Հատուկ շնորհակալություն ենք հղում պարոն Վարդան Մովսիսյանին, ով, հանդիպելով պարոն Դանիելին, կապ է հաստատել Երևանում ԼՀ դեսպանության և Լեհաստանում գտնվող Դանիելի ընտանիքի հետ: Եվս մեկ անգամ հայերն ապացուցեցին, որ նրանք մեծ սրտով մարդիկ են՝ միշտ պատրաստ արձագանքելու յուրաքանչյուր օգնության կոչին: Շատ շնորհակալ ենք», - նշվում է դեսպանատան Facebook-յան էջում:-0-: