Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում առկա են դժվարանցանելի ավտոճանապարհներ

21.12.2016, 10:41
Դեկտեմբերի 21-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հայաստանում առկա են դժվարանցանելի ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հաղորդագրության համաձայն, դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Բերդ-Ճամբարակ, Մարալիկ-Լանջիկ, Մարալիկ-Արթիկ, Վարդաղբյուր-Աշոցք, Ծովամարգ-Ամասիա, Սիսիան-Կապան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: -0-