Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում բուհական և հետբուհական կրթության մասին նոր օրենք պետք է ընդունվի. նախարար

20.01.2016, 19:15
Հայաստանին հարկավոր է նոր օրենք բուհական և հետբուհական կրթության մասին։
Հայաստանում բուհական և հետբուհական կրթության մասին նոր օրենք պետք է ընդունվի. նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. Հայաստանին հարկավոր է նոր օրենք բուհական և հետբուհական կրթության մասին, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։

 «Այս պահին աշխատանք է տարվում երկրի բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում նոր օրենքի մշակման ուղղությամբ։ Օրենքի նախագիծը պատրաստ է։ Խնդիրն այն է, որ գործող օրենքն ընդունվել է մոտ տասը տարի առաջ։ Այս տարիների ընթացքում այն շատ է փոխվել», – ասաց Աշոտյանը։

Նրա խոսքով` Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի տեսլականը ներկայացնելու համար հարկավոր է ընդունել իրավական դաշտ, որն ամենից շատն է համապատասխանում եվրոպական չափանիշներին։

 «Մեզ հարկավոր է օրենք, որը զարգացման հնարավորություն կտա, այլ ոչ թե պարզապես կարտացոլի գործերի ներկա վիճակը», – ասաց Աշոտյանը։

Նա նաև նշեց, որ բարձրագույն կրթության ոլորտում կշարունակվեն կրթության որակի ապահովմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես, ազգային հավատարմագրման գործընթացը։

 «Հույս ունեմ, որ այս տարի ամենաքիչը մեկ հայկական բուհ կստանա եվրոպական հավատարմագիր», – ասաց Աշոտյանը։

Հավատարմագրման մասին եվրոպական հավաստագիր ունի միայն Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը։

ԿԳՆ–ի տվյալներով` հիմա Հայաստանում գործում է 24 պետական բարձրագույն ուսումնական հաստատություն։–0–