Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում երկարացվել են մայիսյան տոները

20.04.2017, 13:01
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել երկարացնել մայիսյան տոները ՀՀ բնակչության համար։
Հայաստանում երկարացվել են մայիսյան տոները

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել երկարացնել մայիսյան տոները ՀՀ բնակչության համար։

Մասնավորապես, որոշում է ընդունվել տեղափոխել երկուշաբթի` մայիսի 8–ը։ 

Ինչպես նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը, մայիսի 8–ի աշխատանքային երկուշաբթին տեղափոխվում է շաբաթ` մայիսի 20–ին։

«Աշխատանքային օրվա տեղափոխումը կապված է երկրում նշվող տոնի` մայիսի 9–ի հետ», – ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով, նախատեսվում էր, որ աշխատանքային կլինի շաբաթը` մայիսի 13–ը, սակայն հաշվի առնելով, որ մայիսի 14–ին Երևանում տեղի կունենան Ավագանու  ընտրությունները` որոշվել է աշխատանքային օրը տեղափոխել մեկ շաբաթ ուշ։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը ապրիլի 16–ին նշվող Սուրբ Հարության տոնի կապակցությամբ աշխատանքային երկուշաբթին` ապրիլի 17–ը տեղափոխել էր մայիսի 6–ին։ –0–