Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում գիշերային սառնամանիքներ են սպասվում

04.10.2017, 11:07
Գիշերային սառնամանիքներ են սպասվում Հայաստանի որոշ մարզերում:
Հայաստանում գիշերային սառնամանիքներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գիշերային սառնամանիքներ են սպասվում Հայաստանի որոշ մարզերում:

Ինչպես հայտնում է Հայպետհիդրոմետը, հոկտեմբերի 5-ի լույս գիշերը Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի, Կոտայքի և Արագածոտնի լեռներում օդի ջերմաստիճանը կտատանվի -2...+2 աստիճանի սահմանում:

Լոռու մարզում և Սյունիքի հովիտներում սնդիկի սյունը նույն գիշեր ցույց կտա 0...+2-3 աստիճան, իսկ Երևանում` +6...+8 աստիճան: Ընդհանուր առմամբ, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ին և 5-ի լույս գիշերը կնվազի 3-4 աստիճանով, իսկ հոկտեմբերի 6-8-ը կբարձրանա 5-7 աստիճանով, իսկ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում` 8-10 աստիճանով:

Մայրաքաղաքում չորեքշաբթի և հինգշաբթի ցերեկային ժամերին ջերմաստիճանը կանխատեսվում է +14...+17, մինչև կիրակի կտաքանա` հասնելով +23...+25 աստիճանի: Հոկտեմբերի 4-ին անձրևներ են սպասվում Հայաստանի մարզերի մեծամասնությունում, իսկ հոկտեմբերի 5-8-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ: -0-