Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում հարսանեկան բում է նկատվում

06.08.2019, 14:49
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում

ԵՐԵՎԱՆ, 6 օգստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2019 թ.-ի առաջին կիսամյակում արձանագրվել է հարսանեկան բում:

Ըստ ազգային վիճագրական կոմիտեի տվյալների, առաջին կիսամյակում արձանագրվել է 7 406 ամուսնություն, ինչը 8,9%-ով ավելի է 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ (2018 թ.-ի առաջին կիսամյակում գրանցվել է 6 802 ամուսնություն):

Միաժամանակ 2019 թ.-ի 1-ին կիսամյակի ցուցանիշը գերազանցել է անգամ ամուսնությունների 2017 թ.-ի նույն ժամանակատվածի ցուցանիշը, երբ գրանցվել է 7 234 ամուսնություն:

Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով և կազմել է 1 793, որոնց հիմնական մասը` 857, բաժին է ընկել Երևանին: Ամենաշատ ամուսնալուծություններ գրանցվել են փետրվարին` 1448, ամենաքիչը` մայիսին` 1029:-0-