Рейтинг@Mail.ru
USD
384.32
EUR
450.23
RUB
4.8933
GEL
141.11
2025 թ. հունիսի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Հայաստանում կանցկացվի իր մասշտաբներով աննախադեպ ռազմական հավաք

19.09.2019, 17:41
Նախարարության որոշմամբ կհայտարարվի պահեստայինների զորակոչը և տրանսպորտային միջոցների ներգրավվումը:
Հայաստանում կանցկացվի իր մասշտաբներով աննախադեպ ռազմական հավաք

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կանցկացվի իր մասշտաբներով աննախադեպ ռազմական հավաք: Այդ մասին հինգշաբթի կառավարության նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ըստ նրա, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերից 5-ը կկազմակերպվեն ռազմավարական զորավարժություններ՝ ուսումնական հավաքի ձևաչափով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ։

Նախարարը նշեց, որ հավաքն անցկացվում է որոշելու համար պետական կառույցների պատրաստակամությունը և ունակությունը պահեստային և տրանսպորտային միջոցների մոբիլիզացման համար պատերազմի վտանգի դեպքում:

«Հավաքը կկրի ռազմական զորավարժությունների ռազմավարական բնույթ, որը թույլ կտա գնահատել ռազմական անվտանգության համակարգի մոբիլիզացման հնարավորությունները, պարզել նախապատրաստման հարցերը և մեխանիզմներ մշակել մոբիլիզացման արդյունավետությունը բարձրացնելու համար», - ասաց Տոնոյանը:

Նա նշեց նաև, որ նախարարության որոշմամբ կհայտարարվի պահեստայինների զորակոչը և տրանսպորտային միջոցների ներգրավվումը:

«Մասնակիցների միայն 6%-ը կկանչվեն 3-ից 5 օրվա համար (նրանք տեղեկացվել են արդեն – խմբ.), մնացածները հավաքին կմասնակցեն միայն 1 օրվա ժամկետով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց իր հերթին, որ նախապատրաստվում է շատ մեծ և լայնածավալ իրադարձություն, որը աննախադեպ կլինի իր մասշտաբներով:

«Կոչ եմ անում քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ, քանի որ դա կարևոր միջոցառում է, որը միտված է երկրի անվտանգության մակարդակի բարձրացմանը և հայկական բանակի մարտունակությունը ստուգելու: Անհրաժեշտ է բացառել պաշտոնական ձևաչափը, լուրջ վերաբերվել, և կազմակերպված անցկացնել միջոցառումը:-0-