Հայաստանում կարող է կրճատվել զինծառայության ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարությունը դիտարկում է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների ծառայության ժամկետը կրճատելու հնարավորությունը, հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ:
Այդկերպ Տոնոյանը մեկնաբանել է ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է մեկ տարուց պակաս ծառայած զինծառայողներին չուղարկել մարտական հերթապահության և երկարացնել ռազմական վերապատրաստման ժամկետը` ներկայիս 5-ից մինչև 12 ամիս:
«Ուսման ժամկետների երկարացումը կհանգեցնի գործընթացի անհիմն ձգձգմանը, դրա կրկնողությանը, ինչը բացասաբար կանդրադառնա ինչպես ծառայության կազմակերպման, այնպես էլ մարտական խնդիրների կատարման վրա: Ներկա պահին Պաշտպանության նախարարությունում դիտարկվում է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների համար կրճատել 24-ամսյա պարտադիր զինծառայության ժամկետը», - պարզաբանեց նա:
Միաժամանակ, ըստ Տոնոյանի, դիտարկվում է նաև զինծառայության ժամկետների երկարացում այն զինվորների համար, ովքեր մարտական հերթապահություն չեն իրականացնում:
Այդ կապակցությամբ նախարարն առաջարկեց չընդունել ըննդիմության նախագիծը, նրա առաջարկն ընդունվեց կառավարության կողմից:-0-