Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում կլինեն երկար հանգստյան օրեր, սակայն երկու շաբաթ օր կլինի աշխատանքային

10.10.2018, 12:37
ՀՀ կառավարությունը չորեքշաբթի նիստի ժամանակ որոշում կայացրեց աշխատանքային օրերի տեղափոխման մասին։
Հայաստանում կլինեն երկար հանգստյան օրեր, սակայն երկու շաբաթ օր կլինի աշխատանքային

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը չորեքշաբթի նիստի ժամանակ որոշում կայացրեց աշխատանքային օրերի տեղափոխման մասին։

Ինչպես նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հոկտեմբերի 11–12–ը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) ղեկավարների գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ առաջարկվում է այդ աշխատանքային օրերը տեղափոխել հոկտեմբերի 20–ին և 27–ին (շաբաթ օրեր)։

Սակայն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի առաջարկով, հաշվի առնելով, որ Հայաստանի մի շարք մարզերում հոկտեմբերի 21–ին պետք է կայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և հոկտեմբերի 20–ին պետք է իրականացվեն նախապատրաստական աշխատանքներ` կառավարությունը որոշեց աշխատանքային դարձնել հոկտեմբերի 27–ը և նոյեմբերի 3–ը (շաբաթ օրեր)։

Ինչպես այս կապակցությամբ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը, Ֆրանկոֆոնիայի օրերին քաղաքի կենտրոնական փողոցների երթևեկը դադարեցվելու է։ Նա խորհուրդ տվեց օգտվել մերտոպոլիտենից կամ հնարավորության դեպքում երթևեկել տրանսպորտով կամ ոտքով։–0–