Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրությունը. նախարար

27.08.2018, 19:30
Նախարարությունն աշխատում է հիմա պարտադիր առողջապահական ապահովագրության նախագծի վրա, որը կներդրվի աստիճանաբար։
Հայաստանում կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրությունը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրությունը, երկուշաբթի հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ նրա, նախարարությունն աշխատում է հիմա պարտադիր առողջապահական ապահովության նախագծի վրա, որը կներդրվի աստիճանաբար։

«Միայն այն բանից հետո, երբ բժշկական ապահովագրությունը կգործի պետաշխատողների համար, հնարավոր կլինի խոսել այն մասին, որ համակարգն աշխատում է ու անցնել պարտադիր ապահովագրությանը բոլորի համար», – ասել է Թորոսյանը «Ազատության» ռադիոկայանի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ։

Ընդ որում, նախարարը կոչ է արել զերծ մնալ «պարտադիր» բառի օգտագործումից` նշելով, որ այն, ամենայն հավանականությամբ, կունենա համալիր կամ համապարփակ բնույթ, երբ բոլորը հնարավորություն կունենան ստանալ բժշկական ծառայություններ ապահովագրության շրջանակում։

Նա նշել է, որ բժշկական ապահովագրության մեխանիզմները դեռ որոշված չեն` չբացառելով միաժամանակ, որ ապահովագրության համար, հնարավոր է, վճարեն գործատուները։

Ըստ նախարարի, դա կօգնի Հայաստանի բնակիչներին դիմել բժիշկների օգնությամը հիվանդության հենց սկզբից` չհասցնելով լուրջ հետևանքների։

«Համակարգի իմաստը նա է, որ դուք կարող եք ստանալ բժշկական օգնություն փոքր գումար վճարելուց անմիջապես հետո` շարունակելով վճարել արդեն ծառայությունները ստանալուց հետո», – ասել է Թորոսյանը։

Միաժամանակ նա նշել է, որ եթե առողջապահության ոլորտի ֆինանսավորումը լիներ երեք անգամ ավելին, ապա համակարգը հնարավոր կլիներ անմիջապես ներդնել, սակայն` հաշվի առնելով միջոցների անբավարարությունը, այն կներդրվի հետևողականորեն։–0–