Հայաստանում մտադիր են օպտիմալացնել կրթական ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2020 թ.-ի սեպտեմբերի 1-ից մեկնարկելու է դպրոցներում դասավանդվող առարկաների նմանատիպ թեմաների համադրությամբ օպտիմիզացման պիլոտային ծրագիրը: Այդ մասին ուրբաթ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը:
«Պիլոտային ծրագիրը կգործարկվի Հայաստանի մարզերից մեկում, նախնական Տավուշում կամ Շիրակում: Նախաձեռնությունն առաջարկում է կրճատել դպրոցներում դասավանդվող առարկաների քանակը: Մենք մտադիր ենք համակցել նմանատիպ կամ հարակից թեմաներն ըստ առարկաների: Ազատված ժամերը կօգտագործվեն համակցված թեմաների համար: Այդպիսով, դասացուցակների ժամերի էական կրճատում չի լինելու», - ասաց նա:
Ըստ Անափիոսյանի, մինչև 2020 թ.-ի սեպտեմբերի 1-ը նոր կրթական ծրագրի ներդրմամբ փորձագետները մտադրություն ունեն ուսումնասիրել առարկաների կրճատման հնարավորությունը, կրթական ծրագրերը, դասերի ծրագրերը, ինչպես նաև իրականացնել դասատուների վերապատրաստում:
«Մենք մտադիր ենք ներդնել նոր կրթական համակարգը մինչև 2023 թ.-ը: Ամեն ինչ կախված է դասատուների վերապատրաստման ժամկետներից, ինչպես նաև պիլոային ծրագրի արդյունքներից», - հայտնեց նա:
Փոխնախարարը նշեց, որ նորարարությունը չի ազդի հաստիքային ցուցակի վրա, ինչպես նաև չի լինի դասատուների կազմի կրճատում:
Անափիոսյանը նշեց, որ գործող կրթական համակարգով դպրոց ընդունված աշակերտները կշարունակեն ուսուցումը հին ծրագրով, սակայն բարձր դասարաններում աստիճանաբար կներդրվի նոր համակարգը:
«Մենք միջանկյալ փուլի հնարավորություն կտանք նոր կրթական ծրագրի անցնելու, որպեսզի չլինի անցած ծրագրի կրկնություն կամ բացթողումներ», - բացատրեց նա:
Ըստ փոխնախարարի, բարեփոխումը թույլ կտա դպրոցներին ավելի ազատ կառավարել կրթական ծրագրերերով` նոր չափանիշների համապատասխան: Կարևորագույն պայման կմնա միայն գործնական դիտելիքների ավելի լայն կիրառում:-0-