Հայաստանում նոր ավիաընկերություն կգործի
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կնքվեց պայմանագիր «Ազիմուտ» ավիաընկերության և «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ միջև, հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Ըստ պայմանագրի, 2018թ հոկտեմբերի 1-ից «Ազիմուտը» Երևանից կսկսի թռիչքներ իրականացնել Ռոստով, Կրասնոդար և Ստավրոպոլ ուղղություններով:
«Հանդիպմանը ներկա էին «Ազիմուտ» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պավել Ոդոդը, գլխավոր տնօրեն Պավել Եկժանովը, գործադիր տնօրեն Էդուարդ Տեպլիցկին, Ռոսավիացիայի Հարավ մասնաճյուղի պետ Վլադիմիր Իսաևը:
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջերի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը», – նշվում է տարածած հաղորդագրությունում:–0–