Հայաստանում օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, հոկտեմբերի 27-ի և 28-ի գիշերները՝ 7-9 աստիճանով։
Ամենացուրտ եղանակը կգրանցվի հոկտեմբերի 28–ի գիշերը Շիրակում և Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում, որտեղ կգրանցվի -5...-10։
Երևանում չորեքշաբթի և հինգշաբթի ցերեկային ժամերին կգրանցվի +20...+22, սակայն արդեն ուրբաթ ցերեկը ջերմաստիճանը կնվազի` հասնելով +11...+13–ի։ Շաբաթ և կիրակի ցերեկային ժամերին կգրանցվի +13...+15 աստիճան։
Միաժամանակ, հոկտեմբերի 24-25-ը շրջանների զգալի մասում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում, հոկտեմբերի 27-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հոկտեմբերի 25-ին, 26-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Երևանում հոկտեմբերի 24-25-ը՝ հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև: Հոկտեմբերի 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Հոկտեմբերի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։–0–