Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում սեպտեմբերին էժանացել են պարենային ապրանքները և խմիչքը, իսկ ալկոհոլը և ծխախոտը թանկացել

11.10.2019, 17:04
Հայաստանում սպառողական գները 2019 թ.-ի սեպտեմբերին` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 0,5%-ով:
Հայաստանում սեպտեմբերին էժանացել են պարենային ապրանքները և խմիչքը, իսկ ալկոհոլը և ծխախոտը թանկացել

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2019 թ.-ի սեպտեմբերին` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 0,5%-ով: Այդ մասին վկայում են Ազգային վիճագրական կոմիտեի տվյալները:

Միաժամանակ 2019 թ.-ի հունվար-սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1,6%:

Ըստ կոմիտեի տվյալների, հաշվետու ժամանակահատվածում 1,4%-ով նվազել են պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները:

Միաժամանակ ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի գները աճել են 4,7%-ով: Հագուստի և կոշկեղենի գները 2019 թ.-ի սեպտեմբերին` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9%-ով, իսկ կոմունալ ծառայությունների գները` 1%-ով:

Առողջապահության ոլորտում գների բարձրացումը կազմել է 1,4%, տրանսպորտի`2,2%, կրթության` 3,7%, ռեստորանային և հյուրանոցային ոլորտներում` 1,6%, իսկ տարբեր ապրանքների և ծառայությունների`0,4%:

2019 թ.-ի սեպտեմբերին` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ գների անկում է գրանցվել այնպիսի ոլորտներում, ինչպիսին են կապը` 0,1% և մշակույթ ու հանգիստ` 1,2%:-0-