Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում սպասվում է ձյուն և բուք

17.03.2017, 11:04
Հայաստանի մի շարք մարզերում սպասվում է առատ ձյուն և բուք:
Հայաստանում սպասվում է ձյուն և բուք

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մի շարք մարզերում սպասվում է առատ ձյուն և բուք:

Հայհիդրոմետը զգուշացնում է, որ մարտի 17-ի գիշերը, 18-ի ցերեկը և 19-ի գիշերը Հայաստանի մի շարք մարզերում սպասվում են տեղումներ, Երևանում` ձյան տեսքով:

Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:

Ընդ որում, 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 19-20-ը` նույնքան կբարձրանա:

Երևանում մարտի 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ուրբաթ Երևանում օդի ջերմաստիչանը կբարձրանա մինչև 12-14 աստիճան, իսկ շաբաթ կնվազի մինչև` 10-12 աստիճան: Գիշերը օդի ջերմաստիճանը կտատանվի 0-2 աստիճանի սահմանում: -0-