Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

Հայաստանում սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն

22.02.2017, 11:28
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
Հայաստանում սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում փետրվարի 23–25–ը կբարձրանա 10–15 աստիճանով։

Ամենաջերմ եղանակը սպասվում է շաբաթ և կիրակի օրերին ցերեկային ժամերին Տավուշի մարզում և Սյունիքի հովիտներում, որտեղ կանխատեսվում է մինչև 16 աստիճան տաքություն։

Երևանում չորեքշաբթի և հինգշաբթի կպահպանվի բացասական ջերմաստիճան, ուրբաթ ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով +2–ի, իսկ հանգստյան օրերին ցերեկային ժամերին սպասվում է +2...+4 աստիճան։

Առաջիկա օրերին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Սակայն փետրվարի 23–ի գիշերը բոլոր մարզերում և Երևանում հնարավոր է թույլ ձյուն։

Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 3–5 մ/վ արագությամբ։–0–