Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում ընդունվեց երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և ոստիկանությանը փոխանցելու օրինագիծը

23.10.2019, 14:48
Միաժամանակ, օրինագծի հեղինակները նախատեսել են սահմանափակումներ:
Հայաստանում ընդունվեց երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և ոստիկանությանը փոխանցելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ազգային ժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որոնց տեսաձայնագրությունները կօգտագործվեն երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքներ նշանակելու գործում:

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչուր քաղաքացին հատուկ հավելվածի միջոցով կկարողանա նկարահանել և ոստիկանություն փոխանցել տեղեկատվություն այլ քաղաքացիների կողմից երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ:

Միաժամանակ, օրինագծի հեղինակները նախատեսել են սահմանափակումներ` նույն անձը կկարողանա հայտնել միևնույն անձի խախտումների վերաբերյալ ոչ ավել, քան ամիսը մեկ անգամ կամ տարեկան 10 անգամ:

«Այդ կերպ, մենք փորձել ենք առավելագույնն ազատվել, այսպես կոչված, «стукач-ների» ինստիտուտից», - ասաց օրինագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Նման սահմանափակումը քննադատության է ենթարկվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից:

«Պատկերացրեք, որ քաղաքացին արձանագրում է այլ քաղաքացու կողմից թույլ տված խախտումը, ենթադրենք, կայանելու ժամանակ: Այնուհետև նա տեսնում է, թե ինչպես է նույն մեքենան վրաերթի ենթարկում մի քանի մարդ կանգառում: Առաջարկո՞ւմ եք, որպեսզի նա չարձագանքի այդ հանցագործությանը», - հարցրեց պատգամավորը:-0-